Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ Պլյուս» (ge.kavkazplus.com) լրատվական կայքը (որը ի դեպ ներկայանում է որպես համակովկասյան հասարակական-քաղաքական առցանց թերթ) և վերլուծական քննության ենթարկել այնտեղ հրապարակվող նյութերը:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել ներկայումս «Լավ» (İYİ) կուսակցության անդամ հանդիսացող նախկին MHP-ականներին «վերադառնալ իրենց բույնը»։
Կառավարող Պահպանողական կուսակցության պատգամավորների թվից Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու թունդ կողմնակիցները հնարավոր են համարել կոշտ Brexit թույլ չտալու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պլանը պաշտպանելը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը:
Թել Ավիվից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարում ուղևորներից մեկի պատճառով, որը փորձել է գլխով կոտրել ինքնաթիռի պատուհանը:
Կուբայի մայրաքաղաքից 40 կմ դեպի արևելք գտնվող Սանտա-Կրուս-դել-Նորտե քաղաքում գտնվող ծովափում առնվազն հինգ մարդ դարձել է կայծակի հարվածի զոհ:
Քոբուլեթ սեւծովյան առողջարանային քաղաքում (Աջարիայի ԻՀ) փոքր եւ միջին հյուրանոցների սեփականատերերն օգոստոսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ հանրապետության իշխանություններին կոչ անելով իրենց փոխհատուցել այն նյութական վնասը, որն իրենց հասցվել է ՌԴ-ից զբոսաշրջիկների բացակայության պատճառով:
Հնդկաստանը մինչ այժմ խստիվ հետեւում էր իր զինանոցում առկա միջուկային զենքն «առաջինը չկիրառելու» քաղաքականությանը, սակայն կփոխվի արդյոք ապագայում այս հարցում երկրի դիրքորոշումը, «կախված Է հանգամանքներից»:
Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 12-ին հայտարարել է, որ կղզին պատաստ է բիզնես վարել ԱՄՆ-ի հետ, բայց այն չի վաճառվում: Գերատեսչությունն այս կերպ է մեկնաբանել Գրենլանդիան՝ Դանիայի Թագավորության կազմում գործող ինքնավարությունը, գնելու հարցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրվածության մասին տեղեկատվությունը:
Իսրայելի ՆԳ նախարար Արիե Դերին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռաշիդե Թլաիբին թույլատրել է այցելել Իսրայել՝ հանդիպելու ազգականների հետ, քանի որ նա խոստացել է այցի ընթացքում չքարոզել Իսրայելին բոյկոտելու օգտին եւ պահպանել մյուս քաղաքական սահմանափակումները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը Իրանի Իսլամական Հանրապետությունը դիտարկում է, որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս, որով հնարավոր կլինի այնտեղ հասցնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքը:
Ղրղզստանում կալանք է դրվել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի բոլոր հաշիվների վրա, որը 12 քրեական գործերի ֆիգուրանտ է: Այդ մասին այտնել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքի Զափ շրջանում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերը։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն անցել են նոր մարտավարության. նրանք սոցիալական ցանցերի եւ մեսենջերների միջոցով սկսել են կոչ անել ամբողջ քաղաքում բանկոմատներից զանգվածաբար հանել կանխիկ փողերը, ինչպես նաեւ սկսել տեղական արժույթը փոխարինել ԱՄՆ-ի դոլարով:
Հնդկաստանի իշխանությունները մտադիր են առաջիկա մի քանի օրվա ընթացքում հանել Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգում գործող սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պետական դատախազ Տուշար Մեհթան:
Օգոստոսի 16-ի առավոտյան կյանքի 72-րդ տարում կյանքից հեռացել է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան: Այս մասին հայտնել է Նիդեռլանդների կառավարության տեղեկատվական ծառայությունը: Քրիստինան ծնվել է 1947 թվականի փետրվարի 18-ին:
Սպիտակ տունը մտադիր է ավելի քան չորս միլիարդ դոլարով կրճատել ԱՄՆ-ի միջազգային օգնության ծախսերը: Այդ մասին գրել է Politico հրատարակությունը: Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրների տվյալներով՝ համապատասխան նախագիծը պատրաստել է Սպիտակ տան բյուջետային վարչությունը:
Իրանի եւ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները հանգեցրել են ռուսական անմշակ նավթի մակնիշի պահանջարկի մեծացման՝ ավելացնելով ՌԴ-ի նավթ արտահանողների եկամուտները:
Թուրքիան շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կատարում։ Թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում։ Որոշումը կայացվել է 2015թ-ին Կատարի ու Թուրքիայի միջև ռազմական ոլորտում կնքնված պայմանագրի շրջանակներում։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն օգոստոսի 16-ին խորհրդարանի առջեւ հանդես է եկել պետության մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի (Բոռնեո) տեղափոխելու պաշտոնական առաջարկությամբ: Այս մասին նա հայտարարել է հանդիսավոր ելույթի ժամանակ, որը նվիրված էր հանրապետության անկախության 74-րդ տարեդարձին:
«Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը:
Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
Ավելի քան մեկ ամիս տեւած կալանումից հետո Ջիբրալթարի իշխանությունների կողմից ազատված Grace 1 իրանական նավթատար նավը Միջերկրական ծով կուղեւորվի այլ անվանման ներքո:
«Cloud Atlas» կոչվող ցանցահենների (հաքերների) խումբը վերջին շրջանում հարձակման է ենթարկել Թուրքիայի պետական ֆինանսական և ավիացիոն, ինչպես նաև՝ կրոնական հաստատություններին պատկանող կայքերը։
Կարելի է եզրակացնել, որ Քորի Բուքերը Հայաստանի և Ամերիկայում հայ համայնքի համար նվազ շահեկան նախագահի թեկնածուն է։ Ինչ վերաբերում է վերջինիս դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածու դառնալու հնարավորությանը, ապա վիճակագրական տվյալները տրամադրում են բավական տարբեր թվեր, օրինակ՝ «CNN»-ի և «New York Times»-ի տվյալներով Քորի Բուքերի վարկանիշը կազմում է 2%:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:
Ֆրանսիացի ժայռամագլցող Ալեն Ռոբերը, որը ժողովրդի մեջ ստացել է «Սարդ-մարդ» մականունը, Հոնկոնգի երկնաքերներից մեկի վրա ամրացրել է դրոշ՝ յուրատեսակ կոչ Չինաստանին եւ Հատուկ վարչական շրջանին հաշտվելու բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են Պեկինի պայմաններով արտահանձնման մասին օրենքն ընդունելու Հոնկոնգի իշխանությունների մտադրությունից դժգոհության պատճառով:
Ամբողջ երկրում նոր հոգեբուժական հիվանդանոցների կառուցումը կարող է հաղթահարել ԱՄՆ-ում զենքի կիրառման հետ կապված բռնությունը: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իշխանության գալուց հետո իր ձեռնարկած միջոցների արդյունքում Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող պետությունները լրացուցիչ 100 մլրդ դոլար են հայթայթել պաշտպանության համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգին նվիրված նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի մի աղբյուր: