«Հույս ունենք՝ շուտով ազատ կարձակվեն Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողները»․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Թուրքիայում ռուս լրագրողների ձերբակալության հետ կապված միջադեպը կկարգավորվի, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչները առաջիկայում ազատ կարձակվեն:

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Ստամբուլում թուրքական իրավապահ մարմինները ձերբակալել էին ռուսական «NTV» հեռուստաընկերության լրագրող Ալեքսեյ Պետրոշկուն և օպերատոր Իվան Մալիշկինին:

Պեսկովն անդրադառնալով թեմային նշել է, որ իրենց դիվանագետները կապի մեջ են թուրքական կողմի հետ:

«Հուսոով ենք, որ երկխոսության միջոցով կհաջողվի միջադեպը հարթել: Մենք հույս ունենք, որ առաջիկայում, արդեն մոտ ժամանակում մեր լրագրողներն ազատ կարձակվեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովի համոզմամբ՝ ռուսական կողմը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի ձերբակալված ռուս լրագրողներին օգնություն ցուցաբերելու համար:

Նա չի պատասխանել հարցին՝ արդյոք Մոսկվան այս միջադեպը գնահատո՞ւմ է որպես Թուրքիայի կողմից ոչ բարեկամական քայլ: «Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս ձերբակալության հանգամանքները, դրա պատճառները»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031