Բաժիններ՝

Եթովպիան հայտարարել է Թիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի ջոկատների ջախջախման մասին

Թիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի (ԹԱԺՃ) ջախջախված կառույցները հնարավորություն չունեն կազմակերպելու որեւիցե դիմադրություն: Այս մասին ասված էԵթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդի դիվանատան հայտարարության մեջ:

«ԹԱԺՃ-ի վերնախավը սուտ է տարածում այն մասին, թե իր կողմնակիցներն ունակ են սպառնալիք ստեղծելու Թիգրայի լեռնային շրջաններում երկարատեւ դիմադրության միջոցով,- նշված է հայտարարության մեջ: Նրանք նաեւ ստում են, թե իրականացրել են ռազմավարական նահանջ եւ պահպանել ԹԱԺՃ-ի ամբողջ վարչական կառուցածքը: Իրականում խռովարարները ջախջախված են եւ կազմալուծված»:

Հայտարարության մեջ նշված է, որ ԹԱԺՃ-ի վերնախավը չի կարող կողմ լինել բանակցություններում, նրա անդամները կկալանավորվեն եւ կհանձնվեն արդարադատության ձեռքը: «ԹԱԺՃ-ի ղեկավարությունը փորձում է հասնել միջազգային միջնորդության, որպեսզի խուսափի պատասխանատվությունից եւ դատից»,- ասված է փաստաթղթում: Ըստ որում ընդգծված է, որ Եթովպիայի կառավարությունն ամենամոտ ժամանակներս ՄԱԿ-ի հետ համակարգմամբ ձեռնամուխ կլինի փախստականներին իրենց տները վերադարձնելուն, որոնք լքել էին Թիգրայը մարտական գործողություններ ժամանակ, եւ նրանց ցույց կտա ամբողջ անհրաժեշտ օգնությունը:

Թիգրայի նահանգում դաշնային զորքերի ռազմական գործողությունն սկսվել է նոյեմբերի 4-ին այն բանից հետո, երբ ԹԱԺՃ-ի խռովարարաները մեկ օր առաջ հարձակվել էին Հյուսիսային հրամանատարության օբյեկտների վրա, սպանել կենտրոնական իշխանությանը հավատարիմ մնացած զինվորականներին եւ զավթել ծանր սպառազինությունը: Գործողության մարտական փուլն ավարտվել է նոյեմբերի 28-ին դաշնային զորքերի կողմից Թգրայի մայրաքաղաք Մեքելի գրավմամբ եւ նահանգի բորլոր խոշոր քաղաքների ու ռազմավարական օբյեկտների նկատմամբ Ադիս Աբեբայի վերահսողության ներքո վերադարձմամբ: Եթովպիայի Գլխավոր դատախազությունը տվել է ԹԱԺՃ-ի վերնախավի շուրջ 70 անձանց կալանագիր, նրանք մեղադրվում են պետական դավաճանության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս