Սաուդյան Արաբիայում հրատարակվող, իշխանամետ «Okaz» թերթը նյութ է հրապարակել, որտեղ զբոսաշրջիկներին զգուշացրել է չայցելել Թուրքիա:
Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ քաղաքապետների պաշտոնանկության կապակցությամբ:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա այն շրջաբերականն է, որով ԱՄՆ վարչակազմը ցանկանում է կրճատումներ իրականացնել մի շարք USAID-ի ծրագրերում՝ այդ թվում նաև Արցախում։ Այս կրճատումները որևէ կերպ չեն ազդելու ԱՄՆ դաշնակիցների և կարևոր նշանակություւն ունեցող պետությունների վրա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի («Մեծ ությակի») ձեւաչափին վերադառնալու նրա ձգտման հարցում:
2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին ամերիկյան ամենահայտնի ԶԼՄ-ները ակտիվորեն ներարկում էին Ամերիկայի պատմության մեջ առաջին կին նախագահ ունենալու գաղափարը։ Դրա արդյունքում ձևավորվեց հանրային ընկալում, որի համաձայն Հիլարի Քլինթոնը այն թեկնածուն էր, ով կարող էր հեշտությամբ պարտության մատնել բիզնեսմեն Դոնալդ Թրամփին 2016թ. ընտրություններում։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է իրենց կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց պատգամավորների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը:
«Ես ժողովրդին տեղեկացնում եմ, որ շերտագրական հետազոտության ժամանակ հաստատվել է չարորակ գոյացության առկայությունն իմ աջ թոքում»,- հայտնել է Վասկեսը, որն ինքը կրթությամբ ուռուցքաբան է:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել է, որ իր ներկայացուցիչներն «ամիսներ շարունակ» շփումներ են պահպանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ:
Սպիտակ տունը չեղյալ Է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 2-3-ը պլանավորված այցը Դանիա: Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: Սպիտակ տան ներկայացուցիչը հեռուստաալիքին հավաստել է այդ տեղեկատվությունը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ մտադիր է օգոստոսի 23-ին Փարիզում հանդիպում անցկացնել Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ իր պաշտոնակից Ժան-Իվ լե Դրիանի հետ:
Միացյալ Նահանգները լրացուցիչ հումանիտար օգնություն կհատկացնի Աֆղանստանին 125 միլիոն ԱՄՆ-ի դոլարի չափով: Այդ մասին ասված է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:
«Բեկստոպը»՝ ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո, անհրաժեշտ է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի երկրների կողմից պատրաստված փաստաթուղթը:
Մանրամասներ են հայտնի դարձել Cessna 680 Citation Sovereign մասնավոր ինքնաթիռի մասին, որն արքայազն Հարրին եւ եւ նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, օգտագործել են արձակուրդից վերադառնալու համար: Ինքնաթիռի ինտերիերի տեսագրությունը հրապարակել է The Sun-ը:
Huawei չինական հեռահաղորդակցական կորպորացիայի 46 դուստր ձեռնարկություններն ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի: Այս մասին ասված է Huawei-ի՝ օգոստոսի 20-ին հրապարակված հայտարարության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի 20-ին լրատվամիջոցներին ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքները:
Սիրիայի Հալեպ քաղաքի բնակչության ավելի քան 80 տոկոսն արդեն ապահովված է էլեկտրաէներգիայով, քաղաքում էլեկտրամատակարարումը պլանավորվում է լիովին վերականգնել մինչեւ օգոստոսի վերջը:
Փարիզի Աստվածամոր տաճարի առջեւի հրապարակում վերականգնողական աշխատանքները, տաճար, որտեղ ապրիլի 15-ի տեղի ունեցավ հրդեհ, պետք է ավարտվեն սեպտեմբերին:
Զինված տղամարդը, որը Ռիո դե Ժանեյրոյում պատանդ էր վերցրել ավտոբուսի ուղեւորներին, չեզոքացված է:
Նրա տվյալներով՝ ավտոբուսի վրա հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան 13 կիլոմետր երկարությամբ Ռիո-Նիտերոյ կամրջին: Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, ավտոբուսի գրավման պահին դրանում եղել է 17 մարդ, որոնցից վեցն արդեն ազատ են արձակված:
Բավականին մեծ է այն բանի հավանականությունը, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի աթոռը կպահպանի եւս չորս տարով: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Շվեդիայում ապրող հայրենակիցների հետ հանդիպմանը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը վերականգնում է իր ֆինանսավորման աղբյուրները եւ ավելացնում ուժերը Իրաքում եւ Սիրիայում: Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ Իրաքի զինվորական ու հետախուզական աղբյուրներ:
Հոնկոնգի կառավարությունը հարթակ է ստեղծելու բնակչության բոլոր խավերի հետ երկխոսության համար՝ նպատակ ունենալով ներքաղաքական ներկայիս ճգնաժամից ելք գտնելու ուղիների որոնումը, որը պայմանավորված է արտահանձնման վերաբերյալ օրենքն առաջ մղելու փորձերով: Այս մասին հայտարարել է տեղական վարչակազմի ղեկավար Քերի Լամը:
Իսպանիայի Proactiva ոչ կառավարական կազմակերպությունը (ՈԿԿ) Twitter-ում հայտնել է Open Arms նավից ինը մարդու տարհանելու թույլտվություն ստանալու մասին, որը կանգնած Է իտալական Լամպեդուզա կղզուց ոչ հեռու:
Հնդկաստանի Հիմաչալ-Փրադեշ հյուսիսային նահանգի իշխանություններն հազարից ավելի զբոսաշրջիկների տարհանում են կազմակերպել հեղեղումների կապակցությամբ, որոնք դժվարացրել են այս տարածաշրջանի ճանապարհային հաղորդակցությունը:
Ղրղզստանի Գլխավոր դատախազությունը մինչդատական վարույթ Է սկսել հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ՝ ապօրինի հարստացման փաստով:
Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին համաձայն է այն կարծիքին, որ Թեհրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը սխալ էր:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հրապարակել է թեւավոր հրթիռի փորձարկումների տեսագրությունը, հրթիռ, որն արգելված է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրով: Արձակումը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Կալիֆոռնիայի Սան Նիկոլաս կղզում:
Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իդլիբի ուղղությամբ: Նախօրեին սիրիական օդուժը հրթիռակոծել է Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, որով Թուրքիայի զինուժը փորձում էր լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր:
Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արեւմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է ճնշումը Թեհրանի վրա, Հայաստանին որեւէ օգուտ չի բերի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու պլանների կապակցությամբ: Այս մասին պետության ղեկավարը գրել է Twitter-ում: