Բաժիններ՝

Մադուրոն շնորհավորել է «Հայրենասիրական մեծ բևեռ» դաշինքին ընտրություններում հաղթանակի առթիվ

Վենեսուլեայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհավորել է «Հայրենասիրական մեծ բեւեռ» կոալիցիային, որը գլխավորում է նախագահամետ՝ Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունը, խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ: Համապատասխան հայտարարությունը նա արել է դեկտեմբերի 7-ին Կարակասում ունեցած ելույթի ժամանակ:

«Շնորհավորանաքներս «Հայրենասիրական մեծ բեւեռին»: Շնորհավորանքներս Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությանը»,- հայտարարել է Մադուրոն, որի ելույթը հեռարձակել է Telesur ալիքը: Խորհրդարանական ընտրությունները, որտեղ Վենեսուելայի քաղաքացիները պետք է ընտրեին 277 պատգամավորների, կայացել է դեկտեմբերի 6-ին: Քվեաթերթիկների 82 տոկոսի հաշվումից հետո «Հայրենասիրական մեծ բեւեռը» հավաքում է քվեների 67,7 տոկոսը, երկրորդ տեղում է ընդդիմադիր «Դեմոկրատական դաշինքը»՝ ձայների 17,95 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031