Բաժիններ՝

Թուրքիան վճարել է Ռուսաստանին C-400-ի մատակարարման դիմաց

Թուրքիան ՌԴ-ին վճարել է բոլոր միջոցները C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման դիմաց, պարտավորագիրը փակվել է: Այդ մասին  հաղորդել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

«Մենք ամբողջությամբ կատարել ենք պարտավորագիրը, այն փակվել է, իսկ դա նշանակում է, որ մենք բեռնառաքել ենք եւ ստացել բոլոր միջոցները»,-Չեմեզովը հայտարարել է լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին: Նա հայտարարել է, որ Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներ կան:

«Այդ պարտավորագիրը բացառիկ էր, որովհետեւ այն իրականացվել է ՆԱՏՕ-ի երկրի հետ: Թուրք գործընկերների հետ բանակցություններ ենք վարում նաեւ այլ տեխնիկայի շուրջ, հեռանկարներ կան»,-ասել է Չեմեզովը: «Ռոստեխ»-ի ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ-ն առաջվա պես Անկարայից որոշումների է սպասում C-400-ի երկրորդ խմբաքանակի գնման վերաբերյալ: «Այժմ գնդակը Թուրքիայի կողմում է. որոշումների ենք սպասում մեր գործընկերներից:

«Ռոսօբորոնէքսպորտը» գտնվում է թուրքական կողմի հետ մշտական շփման մեջ եւ քննարկում հետագա համագործակցությունը»,-ասել է Չեմեզովը: «Մենք քննարկում ենք նաեւ բաղադրամասերի արտադրության հնարավորությունը, այն, ինչը կարելի է արտադրել նրանց մոտ: Չէ որ «Տրիումֆ» C-400-ը բարդ տեխնիկա է: Դրա արտադրությունը զրոյից սկսելն անիրական է»,-հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս