Ճապոնիայում ևս 134.000 հավ կոչնչացնեն թռչնագրիպի պատճառով
Առնվազն 134 հազար հավ կոչնչացվի Ճապոնիայի Հիրոսիմայի արեւմտյան պրեֆեկտուրայում՝ այնտեղ թռչնագրիպի բռնկում հայտնաբերվելու պատճառով: Դեկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Հիվանդության օջախն արձանագրվել է Միհարա քաղաքի թռչնաֆերմաներից մեկում: Այնտեղ անցած հանգստյան օրերին սատկել է 11 հավ, իսկ տեղ ժամանած մասնագետները հավաստել են, որ դա տեղի է ունեցել թռչնագրիպի պատճառով:
Այդ առնչությամբ, տեղական իշխանությունները կարգադրել են միջոցներ ձեռնարկել հավերի ոչնչացման եւ տարածաշրջանում սանիտարական վերահսկողության ապահովման համար:
Դա Հիրոսիմայում թռչնագրիպի առաջին դեպքն է 2004 թվականից ի վեր: Ավելի վաղ վարակի օջախներ են հայտնաբերվել Ճապոնիայի Կագավայի, Միյաձակիի, Նարայի, Ֆուկուոկայի, Հյոգոյի հինգ պրեֆետուրաներում: Այս կապակցությամբ այդ տարածաշրջաններում միասին վերցված ոչնչացված է ավելի քան 2 միլիոն հավ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: