ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը համերաշխություն է հայտնել Մոսկվայում բողոքի ակցիաների մասնակիցների հետ, որոնք հանդես են գալիս հանուն արդար ընտրությունների եւ պաշտպանում են իրենց ընտրական իրավունքները:
Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Իրկուտսկի մարզում 12 անտառային հրդեհ է վերացվել գրեթե 1,89 հազար հեկտար տարածքում, բայց դեռեւս 125 օջախ շարունակում է գործել 774 հազար հեկտար տարածքում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգոստոսի 12-ին մի շարք փոփոխություններ է կատարել երկրի գերատեսչություններում:
Ուժգին անտառային հրդեհ է օգոստոսի 13-ին սկսվել Հունաստանի Էվբեոս կղզում՝ Աթենքից ոչ հեռու:
Մեծ Բրիտանիան պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններ վարել հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի մի քանի կետերի վերանայման շուրջ:
ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել խստացնել այն օտարերկրացի քաղաքացիներին գրին քարտերի տրման կանոնները, որոնք ապագայում կարող են նպաստների կարիք ունենալ:
Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ) որոշել է ընդդիմության կողմից վերահսկվող Բոլիվարյան Հանրապետության Ազգային ասամբլեայի չորս պատգամավորի զրկել խորհրդարանական անձեռնմխելիությունից «հայրենիքի դավաճանության համար»:
Եթովպիայի կառավարության «Կանաչ ժառանգություն» ազգային արշավի պլանը, որը ներառում է 2019 թվականին 4 միլիարդ ծառի տնկում, շուտով կկատարվի:
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի կինը՝ Մարինա Ուիլերը, հայտնի իրավապաշտպան եւ գրող, որի հետ վարչապետն այժմ գտնվում է ամուսնալուծության գործընթացում, առաջին անգամ պատմել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին:
Վրաստանի տուրիստական սեկտորը, հուլիս ամսվա տվյալներով, մինչեւ 60 մլն դոլարի վնաս է կրել ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված իրադրության ֆոնին:
Հնդկաստանը Քաշմիրում իր գործողություններով խախտում է սահմանային շրջաններում խաղաղություն, կայունություն ապահովելու մասին երկկողմանի համաձայնագիրը:
Անցած հանգստյան օրերին Ավստրալիայի հարավարեւելյան տարածաշրջանում, որը հայտնվել է անտարկտիկական ցիկլոնի տիրապետության ներքո, վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել:
Նոր Զելանդիայի կառավարությունը բնակչությունից ավելի քան տասը հազար միավոր արգելված կիսաավտոմատ զենք է հետ գնել դրա վերադարձման սխեմայի գործողության մեկ ամսից պակաս ժամանակահատվածում, որը մտցվել է մարտին կատարված ահաբեկչական գործողությունից հետո:
Չինաստանի Ժողովրդական բանկը «մոտ» է սեփական գաղտնարժույթի թողարկմանը:
Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չի օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյին Քեսքինը:
Կայծակի հարվածից բռնկած հրդեհը 40 ավտոկցանք (անվավոր տներ) է ոչնչացրել իսպանական Կատալոնիայի կայանատեղիում:
«Թալիբան» արմատական շարժման հետ բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար, Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադն արդյունավետ է համարել բանակցությունների հերթական՝ թվով ութերորդ փուլը, որը Դոհայում ավարտվել է Իդ ալ Ադհա մուսուլմանական տոնի սկսվելու կապակցությամբ։
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը մի քանի մարդու, այդ թվում՝ երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւային վերանշանակվել է սենատոր:
Ավարտվել է «Թուրքական հոսք» գազամուղի 403-կիլոմետրանոց տեղամասի, որն անցնելու է Սերբիայի տարածքով, առաջին հատվածի շինարարությունը:
Իրանը հանդես է գալիս Կասպից ծովում գազատարի կառուցման դեմ, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի բնապահպանությանը:
Մյանմայի Մոն հարավարեւելյան նահանգում սողանքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 59-ի:
Մերձավորարեւելյան տարածաշրջանը կարող է ցանկացած պահի բռնկել ԱՄՆ-ի կողմից մատակարարված մեծ քանակությամբ զենքի պատճառով:
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոուհանիի բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվել է:
Հոնկոնգի ոսմտիկանությունն արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է կիրառել մետրոյում՝ բախումների ընթացքում հետապնդելով ցուցարարներին, որոնք խաղաղ եւ իշխանությունների կողմից արտոնված հանրահավաք էին սկսել հանուն ժողովրդավարության եւ քաղաքի քաղաքական ինքնավարության:
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ստի դետեկտորի ստուգում անցնել «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Մի տղամարդ եւ 6-ամյա մի աղջնակ են անհայտ կորել Շվեյցարիայի արեւմուտքում. ավտոմեքենան, որի մեջ նրանք գտնվում էին, քշել-տարել է հեղեղաջուրը:
«Թալիբան» արմատական շարժման առնվազն 35 զինյալներ, որոնք գտնվում էին Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության բանտում, ազատ են արձակվել նախագահ Աշրաֆ Ղանիի հրամանագրով:
Հրշեջներին առայժմ չի հաջողվում վերահսկողության տակ առնել խոշոր հրդեհն Իսպանիայի Գրան Կանարիա կղզում (Կանարյան կղզներ), որն արդեն 1,5 հազար հեկտար անտառ է ոչնչացրել:
Իտալիայի առողջապահության նախարարությունը շոգ եղանակի պատճառով վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն 1 հայտարարել երկրի 11 քաղաքում, այդ թվում՝ Հռոմում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կատարի իր պաշտոնակից Մոհամադ բեն Աբդեռահման ալ Թանիի հետ քննարկել է Պարսից ծոցի իրադրությունը: