Բաժիններ՝

Հնդկաստանում առաջին բնակիչներն ստացել են ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ

Հնդկաստանի առաջին 17 բնակիչները ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ են ստացել: Այդ մասին ANI գործակալությանը հայտնել ՝ Noble հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների բաժանմունքի ղեկավար դոկտոր Ս.Կ.Ռաութը:

«Տասնյոթ առողջ կամավորներ վերջին երեք օրվա ընթացքում ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ են ստացել մարդկանց վրա փորձարկումների շրջանակներում: Նրանք գտնվելու են հսկողության ներքո, այնուհետեւ 21 օր անց նրանց կտան պատվաստանյութի եւս մեկ չափաբաժին»,-ասել է նա: Dr. Reddy`s Laboratories հնդկական դեղագործական ընկերությունը դեկտեմբերի սկզբին հաղորդել ՝ր, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ Հնդկաստանում սկսել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների երկրորդ եւ երրորդ փուլերը՝ բժշկության ոլորտում հնդկական կարգավորիչից անհրաժեշտ թույլտվություն ստանալուց հետո:

Ավելի վաղ Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկիչը հաղորդել էր, որ պատվաստանյութի հետազոտությունների երկրորդ փուլի ընթացքում դրան կմասնակցեն 10 կամավորներ:

Նշվում է, որ փորձարկումների երկրորդ փուլի ավարտվելուց հետո Noble հիվանդանոցը նաեւ կանցկացնի պատվաստանյութի հետազոտությունների երրորդ փուլը, որին կմասնակցի շուրջ 1,5 հազար կամավոր: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, երկրում գրանցվել է COVID-19-ի 9,6 մլն դեպք: Դրա հետ մեկտեղ հիվանդությունը հաղթահարել է ավելի քան 9,1 մլն մարդ, բուժումը շարունակում է շուրջ 396 հազար հիվանդ, կորոնավիրուսից եւ ուղեկցող հիվանդություններից մահացել է 140 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս