Բաժիններ՝

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանք է ակնկալում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ

Եվրամիությունը հույս ունի ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համատեղ աշխատել սպառազինությունների չտարածման և վերահսկողության ամրապնդման, ինչպես նաեւ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է Եվրոպական միության Խորհրդի՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքներով դեկտեմբերի 19-ին հրապարակած եզրակացություններում:

Փաստաթղթում ասվում է, որ կողմերին անհրաժեշտ է միասին աշխատել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման համար:

ԵՄ-ի կարծիքով ՝ այն մնում է աշխարհում չտարածման ճարտարապետության առանցքային հենարանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031