Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտակայքում ձերբակալվել են ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը, ովքեր նկարահանումներ էին իրականացրել անօդաչուներ արտադրող թուրքական Baykar ընկերության տարածքում։ Նրանք մեղադրվում են առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելու մեջ։
Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին:
Աֆղանստանից զորքերի դուրսբերման քայլերը պետք է հանգամանորեն մտածված լինեն՝ ձեռք բերվածը չվերացնելու եւ հաշտության գործընթացին վնաս չպատճառելու համար:
«Թուրքիան արդեն վաղուց ներկա է մեր տարածաշրջանում, ներկա է տնտեսական, քաղաքական և որոշակիորեն ռազմական առումներով, համատեղ պայմանագրեր ունի Ադրբեջանի,Վրաստանի հետ։ Այլ բան է, որ Արցախի պատերազմից հետո Թուրքիան լեգիտիմացնում է իր մշտական ներկայությունը։ Չէի ասի, որ նա գերիշխող է Կովկասում, քանի որ, եթե նախկինում Ռուսաստանը ներկա էր միայն Հայաստանում, այսօր արդեն ներկա է նաև Արցախում, հետևաբար՝ երկու տարածաշրջանային ուժեր՝ Ռուսաստանն ու Թուրքիան, Կովկասում ամրապնդել են իրենց «լեգիտիմ» ներկայությունը։ Ավելի հստակ՝ այս երկու երկրները տարածաշրջանը կիսել են իրենց միջև, ինչպես, օրինակ, Մերձավոր Արևելքում է՝ մասնավորապես՝ Սիրիայում»,- շեշտեց նա։
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջնորդվել բազմակողմանի մոտեցմամբ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ քաղաքականության հարցում:
Ռուսաստանն իր դիրքորոշումը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։
Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը, այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջեւ:
Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ հանդես է գալիս հանրապետության ղեկավարի լիազորությունները կրճատելու դեմ:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչն արտակարգ վայրէջք է կատարել Գլոսթերշիրի անգլիական կոմսության Fairford ավիաբազայում այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ նրա մոտ խափանվել է շարժիչներից մեկը:
ԱՄՆ-ի 2021 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը տարածվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից, նախատեսում է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանում՝ նրա կողմից ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու համար:
Վիսկոնսինի Գերագույն դատարանը դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ չի քննի ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցն ամերիկյան այս նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կոնգրեսին, որ 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեի՝ օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից համաձայնեցված նախագծում մնացել է հիշատակումը սոցիալական ցանցերը պատասխանատվությունից ազատելու մասին:
Ադրբեջանական իշխանությունները՝ որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է ՝ առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։
Դեկտեմբերի 4-ին հուժկու պայթյուն է որոտացել Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հարավ – արեւելքի Դուրբան քաղաքի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Նամիբիացի քաղաքական գործիչ Ադոլֆ Հիտլեր Ուունոնան երկրի իշխող քաղաքական ուժի կազմում տեղական ինքնակառավարման ընտրություններում ստացել է ընտրողների 85 տոկոսի աջակցությունը։
Հիսուներեք պաղեստինցի է տուժել իսրայելցի զինծառայողների հետ բախումների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել Հորդանան գետի Արեւմտյան ափի Սալֆիթ քաղաքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Աֆրիկայի երկրներին կոչ է արել ավելի ակտիվորեն վարելու կորոնավիրուսի դեմ պատվաստման նախապատրաստումը:
Ջոզեֆ Բայդենը, որն ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից ճանաչվել է ԱՄՆ-ի նախագահ նոյեմբերի 3-ին երկրում կայացած ընդհանուր ընտրությունների արդյունքներով, առայժմ մտադիր չէ որեւիցե բան փոխել Չինաստանի նկատմամբ այն քաղաքականության մեջ, որը վարում է գործող նախագահ Դոնադ Թրամփի վարչակազմը:
Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման պատվիրակություններն ավարտել են ընթացակարգային հարցերը եւ ձեռնամուխ են լինում անմիջականորեն Աֆղանստանում խաղաղության վերականգնման շուրը բանակցությունների օրակարգի քննարկմանը:
Reuters միջազգային լրատվական գործակալությունը համապարփակ վերլուծություն է հրապարակել Թուրքիայում կորոնավիրուսի (Covid-19) կանխարգելման համար իրականացվող կարանտինային միջոցառումների և արգելքների վերաբերյալ։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը սկսել է հսկողություն սահմանել Ֆրանսիայում գտնվող մզկիթների նկատմամբ:
Կլյուչեւսկի գործող հրաբուխը, որը ժայթքել է Կամչատկայում, դեկտեմբերի 3-ի առավոտյան ծովի մակերեույթի նկատմամբ մինչեւ 6 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել:
ԱՄՆ-ում այն մարդկանց թիվն, ովքեր մահացել են նոր կորոնավիրուսի հարուցած հետեւանքներից, անցած օրը գերազանցել է առավելակետային ցուցանիշները, որոնք սահմանվել էին այս տարվան գարնանը:
Ադրբեջանը 2020թ․ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զենք և ռազմական տեխնիկա։
Եվրամիությունը պատրաստել է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ, որոնք քննարկվելու են դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆանտաստիկ է համարել այն նորությունը, որ Բրիտանիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերությունների պատվաստանյութին:
Լոս Անջելեսի՝ ԱՄՆ-ի մեգապոլիսներից մեկի, իշխանությունները հայտարարել են COVID-19-ով հիվանդացության դեպքերի աճի պատճառով քաղաքի բոլոր բնակիչների համար պարտադիր տնային մեկուսացում սահմանելու մասին: