Բաժիններ՝

Ֆրանսիան Եգիպտոսին ցուցաբերվող օգնությունը չի կապի մարդու իրավունքների իրավիճակի հետ. Մակրոն

Ֆրանսիան չի պատրաստվում Եգիպտոսին ցուցաբերող օգնությունը կապելու մարդու իրավունքների ոլորտի իրավիճակի հետ: Դեկտեմբերի 7-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն՝ ամփոփելով Եգիպտոսի պաշտոնակից Աբդել Ֆաթահ աս Սիսի հետ բանակցությունների արդյունքները, որոնք կայացել են Ելիսեյան պալատում:

«Մենք դա չենք անի: Խստապահանջ երկխոսության քաղաքականությունն ավելի լավ է, քան բոյկոտը»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե Ֆրանսիան Եգիպտոսին տրամադրվող ռազմական եւ տնտեսական օժանդակությունը կախվածության մեջ կդնի արդյոք մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետ:

Մակրոնի կարծիքով՝ հակառակ դեպքում դա Եգիպտոսը կդարձներ «ավելի խոցելի»: Մակրոնը նաեւ հայտարարել է, որ բռնությունն ի պատասխան ծաղրանկարների անընդունելի է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031