Բաժիններ՝

Մոլդովայի վարչապետն առայժմ մտադիր չէ հրաժարական տալ, չնայած բողոքներին

Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն փետրվարի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ առաջիկա 10-12-ին օրերին կառավարությունը պարտավոր է աշխատել պետական բյուջեի նախագծի վրա, որպեսզի խորհրդարանը կարողանա այն հաստատել վերջնական ընթերցմամբ. պաշտոնաթողության մասին առայժմ խոսք չկա:

Ընտրված նախագահ Մայա Սանդուն դեկտեմբերի 6-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Քիշնեւի կենտրոնում: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի վարչապետը հրաժարական տա, քանի որ իբր գլուխ չի հանել երկրի իրադրությունից: Նաեւ Սանդուն համառորեն պնդում է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«Կառավարությունն այժմ բարոյական պարտք ունի՝ հաստատել բյուջեն, որպեսզի երկրում աշխատավարձ եւ թոշակներ վճարելու խնդիր չլինի, ուստի ես բոլորին խնդրում եմ հանգստություն պահպանել: Առաջիկա 10-12-ին օրերին հարկավոր է ընդունել պետական բյուջեի նախագիծը, իսկ հետագայում բոլոր քաղաքական գործիչները պետք է լինեն պատասխանատու եւ անեն այն, ինչը խնդրում է հասարակությունը»,-ասել է Կիկուն:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 15-ից հետո Մոլդովան հերթական ընտրարշավ է սկսել, որովհետեւ բոլոր քաղաքական գործչները պատրաստվում են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների: Տեղի օրենսդրության համաձայն, նախագահը չի կարող պաշտոնաթող անել վարչապետին եւ արձակել խորհրդարանը: Ուստի Սանդուի կողմնակիցները համառորեն պնդում են վարչապետի կամավոր պաշտոնաթողությունը: Եթե դրանից հետո պատգամավորները չկարողանան ձեւավորել նոր նախարարների կաբինետ, ապա երկրին սպասում են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս