Բաժիններ՝

Էլուրու քաղաքում մեկ բնակիչ է մահացել անհայտ հիվադնությունից, ևս 315 քաղաքացիներ հոսպիտալացվել են այդ նույն չախտորոշված հիվանդության ախտանիշերով

Հարավային Հնդկաստանի Էլուրու քաղաքի (Անդհրա Փրադաշի նահանգ) մեկ բնակիչ է մահացել անհայտ հիվադնությունից, եւս 315 քաղաքացիներ հոսպիտալացվել են այդ նույն չախտորոշված հիվանդության ախտանիշերով: Դեկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել է The Hindu թերթը: Բնակիչներին անհայտ հիվադնության ախտանիշերով սկսել են հիվանդանոցներում պառկեցնել դեկտեմբերի 5-ին, եւ դեկտեմբերի 6-ի երեկոյան նանց թիվը հասել է 315-ի: Հոսպիտալացվածների թվում 46-ը երեխաներ են եւ 70-ը՝ կանայք:

Բժիշկների տվյալներով՝ հիվանդների մոտ դիտվում են ուշաթափություններ, գլխապտույտ, գլխացավ եւ էպիլեպսիայի ախտանիշեր: Մեծամասնության վիճակը մնում է կայուն: Հիվանդների մոտ կորոնավիրուսի թեստերի արդյունքները եղել են բացասական: «Հիվանդության հարուցիչը չի հայտնաբերվել: Ջրի, սննդամթերքի եւ հիվանդների արյան նմուշներն անալիզի համար ուղարկվել են դատա-բժշկական փորձաքննության լաբորատորիա»,- հայտարարել են առողջապահության տեղական մարմինների ներկայացուցիչները: Բացառված չէ, հավելել են նրանք, որ տեղի է ունեցել զանգվածային վարակում օդի աղտոտման հետեւանքով կամ էլ վատորակ մթերքի օգտագործման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031