Էրդողանը Նախիջևանի շուրջ քննարկումների նպատակով կմեկնի Ադրբեջան

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու է Բաքու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ հարձակմամբ սկիզբ առած պատերազմի ավարտից հետո սա Էրդողանի առաջին այցն է լինելու Ադրբեջան։

Թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն՝ այցի հիմնական օրակարգը Նախիջևանի հետ կապված խնդիրներն են լինելու։

Բացի այդ՝ Բաքվի Ազատության հրապարակում տեղի է ունենալու ռազմական շքերթ, որին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահը։

Նախիջևանի տարածքով, Հայաստանի հարավով անցնող Մեղրիի ճանապարհով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային կապ հաստատելու հետ կապված գործընթացների վերաբերյալ քննարկումները կազմելու են Էրդողանի և Ալիևի հանդիպման հիմնական օրակարգը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031