Լավրովը չհիմնավորված է համարել Միջերկրական ծովի առնչությամբ ԱՄՆ-ի մեղադրանքները
Ռուսաստանի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները իբր Միջերկրական ծովում հակամարտությունների բորբոքման մեջ, հիմնավորված չեն, ոչ մի փաստ չի ներկայացվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ներկա վարչակազմի հետ աշխատելու տարիներին, վերջին չորս տարում, մենք արդեն սովորել ենք դրան, որ ամերիկացիները չեն ցանկանում կամ չեն կարող քննարկել իրենց մոտ առկա մտահոգությունները փաստերի հիման վրա, բանակցությունների սեղանի շուրջ, ուղղակիորեն»,-ասել է Լավրովը Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միքդադի հետ բանակցությունների արդյունքների շուրջ կայացած մամուլի ասուլիսում:
Նա այսպես է պատասխանել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի այն հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, որ «Ռուսաստանը շարունակում Է սպառնալ Միջերկրածովի կայունությանը՝ օգտագործելով ապատեղեկատվության տարածման, ազգային ինքնիշխանության խարխլման տարբեր մեթոդներ, տարածելով քաոս, հակամարտություններ եւ տարածաշրջանի երկրների մեկուսացվածություն»:
Ինչպես նշել է Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը, համապատասխան գործելաձեւ ունեն ամերիկացիները եւ ԱՄՆ-ի արեւմտյան մյուս դաշնակից երկրները. հրապարակորեն մեղադրել եւ հետո, փաստեր չներկայացնելով, փորձել հնչեցվածը դարձնել միջազգային օրակարգի մաս: «Ոչ մեկը փաստեր չունի»,-ընդգծել է Լավրովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: