Բաժիններ՝

Իսպանիայի վարչապետը կարանտինի մեջ է Մակրոնի մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո

Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը մինչեւ դեկտեմբերի 24-ը կգտնվի կարանտինի մեջ այն պատճառով, որ շփվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Դեկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել է թագավորության նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

Սանչեսը Մակրոնի հետ հանդիպել է դեկտեմբերի 14-ին Փարիզում: Իսպանիայի վարչապետը «կդադարեցնի հաջորդ մի քանի օրվա համար պլանավորված իր ամբողջ գործունեությունը՝ առողջապահության կանոնակարգերին համապատասխան», ճշտել են նախարարների կաբինետում:

«Սանչեսը (Ֆիլիպ VI) թագավորին հայտնել է, որ կարանտինի մեջ կլինի մինչեւ դեկտեմբերի 24-ը՝ այն օրը, երբ կլաանա Փարիզում նախագահ Մակրոնի հետ նրա հանդիպման տասն օրը»,- հավելել են մամուլի ծառայությունում՝ ճշտելով, որ Իսպանիայի վարչապետը կորոնավիուսի թեստ կհանձնի:

Դեկտեմբերի 17-ին Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մակրոնը կորոնավիրուսի թեստ է հանձնել, դրա արդյունքը եղել է դրական: Պետության ղեկավարն այժմ կմեկուսանա առաջիկա յոթ օրվա ընթացքում:

Կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել է վարակման ավելի քան 1,77 միլիոն դեպք, գրեթե 48,6 հազար հիվանդ մահացել է: Հոկտեմբերի վերջին Իսպանիայի կառավարությունը կրկին երկրում բարձր պատրաստության ռեժիմ է սահմանել, որի գործողությունը երկարաձգվել է մինչեւ եկող տավրա մայիսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս