ԱՄՆ-ում երկրորդ բուժաշխատողի մոտ է ալեգիա առաջացել Pfizer-ի պատվաստանյութից հետո. NYT

Ալյասկայի նահանգի հոսպիտալում երկրորդ բուժաշխատողի մոտ է ալերգիկ ռեկացիա առաջացել կորոնավիրուսի դեմ այն պատվաստանյութով պատվաստվելուց հետո, որը մշակել են ԱՄՆ-ի Pfizer ընկերությունը եւ նրա գերմանական գործընկեր BioNTech-ը: Դեկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով հիվանդանոցի ներկայացուցիչների:

Ավելի վաղ պատվաստման բացասական ռեակցիայի մասին տեղեկատվություն էր ստացվել նրա հոսպիտալացված գործընկերոջ մոտ: Հրատարակության տեղեկություններով՝ պատվաստումից հետո 10 րոպե անց բուժհիմնարկի աշխատակցի մոտ նկատվել են աչքերի այտուցվածություն, գլխապտույտ եւ կորորդի քերծվածության զգացում: Նրան ցույց է տրվել որակյալ օգնություն, բուժաշխատողի վիճակը մեկ ժամվա ընթացքում նորմալացել է: Ինչպես նշել են առողջապահության համակարգի ներկայացուցիչները, վկայված դեպքերը չեն խախտում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բաշխման՝ իրենց պլանները:

Նրանց խոսքով՝ այդ տեղեկատվության բացահայտումն իրականացվում է գործընթացների թափանցիկության ապահովման նպատակով: Անցյալ շաբաթ հաղորդվել է նման ալերգիկ ռեակցիաների մասին, որոնք առաջացել են Մեծ Բրիտանիայի երկու հիվանդների մոտ, որոնց պատվաստել են Pfizer-ի պատվաստանյութով: Այս առանչությամբ երկրի բժշկական իշխանություններն ալերգիայի հակում ունեցող մարդկանց խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ այդ ընկերության եւ նրա գերմանական գործընկեր BioNTech-ի պատրաստուկով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների ղեկավարությունը դեկտեմբերի 13-ին հանձնարարել է ԱՄՆ-ում արտակարգ հանգամանքներում կիրառել BioNTech եւ Pfizer ընկերությունների պատվաստանյութը: Պատրաստուկը կկիրառվի 16 տարեկան եւ բարձր տարիքի մարդանց համար: Առողջապահության համակարգի աշխատակիցները եւ երկարատեւ խնամքի հիմնարկությունների խնամյալները պատվաստանյութը կստանան առաջինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս