Վիետնամն սկսել է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութի փորձարկումները

Վիետնամը դեկտեմբերի 17-ին սկսել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա: Այդ մասին հաղորդել է Վիետնամի VNA Նորությունների պետական գործակալությունը:

Կամավորների պատվասումն անցկացվում է Հանոյի ռազմաբժշկական համալսարանում, ասվում է հաղորդագրության մեջ:

Կամավորների վրա թեստեր է անցնում Վիետնամի Nanogen դեղագործական ընկերության Nanocovax պատվաստանյութը, հաղորդել է գործակալությունը: 2020 թվականին պատվաստանյութերի վիետնամական երեք արտադրողներ ինտենստիվ ռեժիմով մշակել են իրենց պատրաստուկները: Դրանք բոլորը վերջին ժամանակներս ավարտել են փորձարկումների փուլը կենդանիների վրա:

Ավելի վաղ Վիետնամի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ սեփական պատվաստանյութի բնագավառում աշխատանքների հետ միաժամանակ Վիետնամը շարունակում է համագործակցությունը պատվաստանյութերի արտասահմանյան արտադրողների հետ, որպեսզի ձեռք բերի նրանց պատրաստուկները եւ ժամանակին սկսի բնակչության պատվաստումը:

Այդ նպատակներով Polivaс ընկերությունը, որը վաղուց զբաղված է տարբեր պատվաստանյութերի արտադրությամբ, կորոնավիրուսի դեմ եւս մեկ սեփական վիետնամական պատվաստանյութի մշակմանը զուգահեռ, համագործակցում է Ռուսաստանի եւ Չինաստանի պատվաստանյութ արտադրողների հետ: Համավարակի սկսվելուց ի վեր Վիետնամում կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացել է 1405 մարդ, ապաքինվել է 1252-ը, մահացել՝ 35 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս