Բաժիններ՝

Թրամփը կհրաժարվի Սպիտակ տունը լքել Բայդենի երդմնակալության օրը. CNN

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր մի քանի խորհրդականների հայտարարել է, որ հրաժարվելու է Սպիտակ տունը լքել ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը: Այդ մասին հաստատել է CNN հեռուստաալիքը:

Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թրամփը քվեատուների կոլեգիայի քվեարկությունից հետո մտադիր չէ հրապարակորեն ճանաչել պարտությունը ԱՄՆ-ի ղեկավարի ընտրություններում:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, «(պարտության) խորը բացառման պահերին» Թրամփն իր մի քանի խորհրդականների հայտնել է, որ ինքը կհրաժարվի Սպիտակ տունը լքել Բայդենի երդմնակալության օրը»:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, դա անհանգստացնում է նրա առանձին խորհրդականների, սակայն նրանցից քչերն են հավատում, որ իսկապես այդ կերպ տեղի կունենա:

Ավելի վաղ դեկտեմբերի 14-ին քվեատուները քվեարկել են համաժողովրդական քվեարկության արդյունքներին համապատասխան, որը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին: Դրա արդյունքներով՝ Բայդենը, ինչպես եւ կանխատեսվում էր, հավաքել է 306 ձայն՝ իր հաղթանակը հաստատելով անցկացված ընտրություններում: Թրամփն իր պարտությունը մինչեւ այժմ չի ճանաչել:

Քվեարկության արդյունքների պաշտոնական հաստատումը կկայանա հունվարի 6-ին, Բայդենի երդմնակալությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031