Բաժիններ՝

Ֆիջիում առնվազն երկու մարդ է զոհվել «Յասա» ցիկլոնի պատճառով

«Յասա» արեւադարձային ցիկլոնը, որը մոլեգնում է Ֆիջիում, առնվազն երկու մարդու կյանք է խլել:

Այդ մասին հաղորդել է FBC տեղական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Օվկիանիայում կղզի պետության վարչապետ Ֆրենկ Մբաինիմարամուին:

Տարերքի զոհերից մեկը դարձել է նորածինը, իսկ մյուսը՝ Վանուա-Լեւու կղզու վրա ֆերմերը, զոհվել է իր տան փլվելու հետեւանքով: Վարչապետը նախազգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Նրա գնահատմամբ, փոթորկից վնասը կազմել է հարյուրավոր միլիոն դոլար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցիկլոնը, որը մոտեցել է Ֆիջիին, հասել է ամենավտանգավոր հինգերորդ կատեգորիային: Իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրի տարածքում աղետալի իրադրության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031