
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի երրորդ ալիքը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտնել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը: Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն արել է դեկտեմբերի 17-ին:
«Բնակչության, բժշկական անձնակազմի եւ մոբիլիզացված ուժերի հետ մեկտեղ ընդհանուր աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել կորոնավիրուսի տարծման երրորդ ալիքը»,- ասել է նա: Նրա ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Դեկտեմբերի սկզբից Իրանում նկատվում է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում:
Այսպես, դեկեմբերի 13-ին նոյեմբերի 1-ից ի վեր առաջին անգամ հիվանդացածների թիվը եղել է 8 հազարից պակաս: Երկրում համավարակի սկզբից ի վեր ախտահարվածների ընդհանուր թիվը կազմում է 1 108 269՝ 52 196 մահացու դեպքերով եւ 812 270 ապաքինվածներով հանդերձ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: