«Սթափվեք, քանի դեռ ամեն ինչ վերջացած չէ…»․ Սենոր Հասրաթյան

Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Ահա հենց այսպես էլ շարունակելու ենք կորցնել: Մի քանի օր առաջ Արցախի Հին թաղեր, Խծաբերդ, Մեծ շեն, Հին շեն, Եղծահող գյուղերի մասին էինք ահազանգում… Մեր հնչեցրած տագնապը խլացվեց այդ տարածաշրջանում գերավարվածների ու պատանդների անհայտ ճակատագրերը պարզելու հանրային հուզումներով և արդյունքում երկրորդվեց Հին թաղերի ու Խծաբերդի ճակատագիրը…

Այսօր արդեն մտահոգված ենք Սյունիքի սահմանամերձ տարածքների վերադարձով և ստիպված կլինենք «երկրորդական» համարել Բերձորի ենթաշրջանի հետ կատարվելիքը… Իսկ սա ոչ այլ ինչ է, քան բացարձակ անտերության ու անիշխանության հետևանք … Այսքանից հետո մնում է եզրահանգել, որ «ժողովրդի իշխանություն» կոչված խաբկանքին գերի հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում… Սթափվեք, քանի դեռ ամեն ինչ վերջացած չէ…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031