Սերբիան փոխում է երկիր մուտքի կանոնները. ՌՏՕԱ
Սերբիա մուտք գործելու համար այժմ կպահանջվի ներկայացնել COVID-19-ի բացասական ՊՇՌ-թեստ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Երկրում մինչեւ դեկտեմբերի 18-ը երկարացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար գոյություն ունեցող սահմանափակիչ միջոցները: Հասարակական սննդի բոլոր ձեռնարկությունները եւ առեւտրի կետերի մեծամասնությունն աշխատում են մինչեւ 17:00-ն եւ փակ են հանգստյան օրերին:
Բացի այդ, կառավարության ճգնաժամային շտաբի նիստում որոշվել է, որ օտարերկրյա քաղաքացիները կարող են Սերբիա մուտք գործել միայն կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով՝ կենսանյութը վերցնելու պահից ոչ ավելի, քան 48 ժամ գործողության ժամկետով:
Այդ պահանջն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 20-ից, եւ, ինչպես ենթադրվում է, կգործի մինչեւ 2021 թվականի հունվարի 10-ը: Ռուսաստանը Սերբիայի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել է հոկտեմբերի 15-ից, իսկ տուրօպերատորներն աշնանը սկսել են շրջագայություններ վաճառել Բելգրադ եւ այս երկրի լեռնադահուկային առողջարաններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: