
Եգիպտոսում յոթ մարդ է զոհվել երկու ավտոբուսների բախման հետևանքով

Առնվազն յոթ մարդ զոհվել եւ 11-ը տուժել են ավտոբուսի եւ միկրոավտոբուսի բախման արդյունքում, որը տեղի է ունեցել Եգիպտոսի Սոհագի կենտրոնական նահանգում: Այդ մասին հաղորդել է Akhbar el-Yom պորտալը:
Ճշտվում է, որ մարդատար ավտոբուսը, որը Քենա քաղաքից շարժվում էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, եւ միկրոավտոբուսը, որը երկրի հյուսիսի Մերսա-Մաթրուհ քաղաքից ուղեւորվում Էր ալ-Բալամիշ գյուղ, բախվել են ալ-Կոշեհ գյուղ մտնելիս: Դրա հետեւանքով յոթ մարդ է մահացել է, 11-ը՝ տուժել: Իշխանություններն սկսել են միջադեպի հետաքննությունը:
Եգիպտոսը ցավալիորեն հայտնի է իր ճանապարհային ենթակառուցվածքի վատ վիճակով: Եգիպտոսի կենտրոնական վիճակագրական բյուրոյի հաշվարկների համաձայն, 2019 թվականին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների գրեթե 80 տոկոսի պատճառը դարձել է մարդկային գործոնը, իսկ դրանց զոհ է դարձել գրեթե 3500 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: