
Ֆլորիդայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փլուզումից հետո 21 մարդ շարունակում է անհետ կորած համարվել:
Սյորֆսայդում գտնվող բազմահարկ բնակելի համալիրը փլուզվել էր հունիսի 24-ին: Առաջին օրը հաջողվել էր փլատակների տակից հանել 37 մարդու, սակայն հետագայում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել:
Հուլիսի 7-ին իշխանությունները որոշել էին դադարեցնել փրկարարական աշխատանքները և այժմ դեպքի վայրում որոնում են միայն զոհվածների աճյունները: