
Տաջիկստանում գրանցված երկրաշարժը 5 մարդու կյանք է խլել

Տաջիկստանի կենտրոնական հատվածում գտնվող Բուստոն գյուղի հինգ բնակիչ է մահացել հուլիսի 10-ին գրանցված 5.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երկու անչափահաս վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ցնցումների հետևանքով վնասվել է շուրջ 20 բնակելի տուն, ինչպես նաև էլեկտրահաղորդալարեր:
Նախագահի հանձնարարականով ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ վարչապետի գլխավորությամբ, ովքեր ժամանել են դեպքի վայր, գնահատելու վնասն ու այն փոխհատուցելու գումարի չափը: