
Հաիթիի Սենատի խոսնակը նշանակվել է երկրի ժամանակավոր նախագահ

Հաիթիի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, խոսնակ Ժոզեֆ Լամբերին նշանակել են երկրի ժամանակավոր նախագահ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց:
Հաիթիում հայտարարվել է ռազմական դրություն և 15-օրյա ազգային սուգ: