Բաժիններ՝

Անգլիայում Covid-19-ի տարածվածությունը տարեսկզբից ի վեր ամենաբարձրն է

Անգլիայում COVID-19-ի տարածվածությունը հասել է ամենաբարձր մակարդակին տարեսկզբից ի վեր, այս շաբաթվա դրությամբ վարակված է ամեն 50 մարդուց 1-ը: Այս մասին տեղեկացրել է Բրիտանիայի ազգային վիճակագրության գրասենյակը:

Վիրուսի տարածվածությունն աճում է արդեն 5-րդ շաբաթն անընդմեջ: Նախորդ շաբաթվա ընթացքում ցուցանիշը եղել է հետևյալը՝ 55 մարդուց 1-ը:

Վիրուսի տարածվածությունն Անգլիայում վերջին անգամ 50-ից 1 է եղել հունվարի 2-ին ավարտվող շաբաթվա ընթացքում՝ երրորդ լոքդաունը սկսելուց առաջ:

Սակայն պատվաստումները մեծապես նվազեցրել են COVID-19-ից մահերը: Վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ նախատեսում է դիմակայել դեպքերի աճին՝ առանց նոր լոքդաունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս