Իրանի առողջապահության նախարարության տվյալներով, բժշկական հաստատություններ է դիմել 800 քաղաքացի: Նրանք այժմ գտնվում են մասնագետների ուշադրության կենտրոնում: Կորոնավիրսուսով վարակվածների թիվը 28 է:
Մեծ Բրիտանիան իր և եվրոպական երկրների 32 քաղաքացու տարհանել է Ճապոնիայի Յոկոգամա նավահանգստում կայանած «Diamond Princess» զբոսանավից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությանը:
Իրանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հայտնի է, թե հայ թեկնածուներից ովքել են անցել խորհրդարան:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:
Նոր կորոնավիրուսի ախտանշանները Չինաստանի վարակի էպիկենտրոն Հուբեյ նահանգի Շեննունցզյա շրջանի բնակչի մոտ հայտնաբերվել են հիվանդի հետ շփումից միայն 27 օր անց:
Փետրվարի 22-ի առավոտյան Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել:
Բանակցությունները գնում են «տարածքներ՝ անվտանգության դիմաց» սկզբունքի շուրջ. Դավիթ Շահնազարյան:
Բրիտանուհին իրեն մեղավոր է ճանաչել Լոնդոնի Սուրբ Պետրոսի տաճարում եւ հյուրանոցներից մեկում ահաբեկչություն իրականացնելու մտադրության մեջ:
Աշխարհում գոյություն ունեն հինգ տիպի գործող կամ նախագծվող ատոմային սուզանավեր, որոնք ունակ են ոչնչացնելու մարդկությանը կամ նրան մոտեցնելու աշխարհի վերջին, գրել է The National Interest-ը։
Նոր կորոնավիրուսի բռնկման սկսվելուց հետո Չինաստանում սմարթֆոնների օգտատերերը ռեկորդային քանակությամբ խաղեր եւ այլ հավելվածներ են ներբեռնել:
Գիտնականները Բրունեյում խխունջների նոր տեսակ են հայտնաբերել եւ այն անվանել Craspedotropis gretathunbergae ի պատիվ շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի:
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պայմաններում Մոսկվայում ստեղծվում է բժշկական դիմակների եւ անհատական պաշտպանության այլ միջոցների նոր արտադրություն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաշխարհային շուկայի ներկայիս պայմաններում արդարացի է համարում իր երկրի համար մոտավորապես 90 դոլար գինը 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց:
ԱՄՆ-ը մտադիր է «Թալիբան» արմատական շարժման հետ համաձայնագիրն ստորագրել փետրվարի 29-ին:
Diamond Princess ճամփորդանավի իտալացի նավապետ Ջենարո Արման շարունակում է քաջալերել ուղեւորներին, որոնք արգելափակված են նավում կորոնավիրուսի բռնկման պատճառով, նա նավից կհեռանա միայն բոլոր մարդկանց տարահանումից հետո, փետրվարի 21-ին գրում են Հռոմի զանգվածային լրատվամիջոցները։
Իրանում կորոնավիրուսով 13 նոր վարակվածների թվում մահվան երկու դեպք է արձանագրվել:
Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման եւս 13 դեպք է գրանցել երկրում:
Փետրվարի 19-ից ադրբեջանական պատվիրակությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ պաշտոնական այցով Իտալիայում է։ Այցի ընթացքում Ադրբեջանի ՊՆ֊ի և իտալական «Լեոնարդո» ընկերության միջև ստորագրվել է M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։
Թուրքիան վերջին շաբաթներին Սիրայում Իդլիբի ապաէսկալացիայի գոտի է փոխադրել մեծ քանակությամբ մարտական տեխնիկա եւ ռազմամթերք, հայտնել են ռուս զինվորականները։
Չինաստանի Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվն օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է այն վարակվածների թիվը, որոնք ընդունվել են բուժհաստատություններ:
Իրանի Սահմանադրության պահպանման խորհրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհեթեթ են, Թեհրանի նկատմամբ նրա քաղաքականությունը ձախողվել է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական հանդիպմանը, որը մայիսին կայանալու է Թբիլիսիում:
Չինացի բժիշկները կորոնավիրուսով վարակում են ախտորոշել առնվազն 505 կալանավորների մոտ Չինաստանի երեք տարածաշրջանների հինգ բանտում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում, ոստիկանությունը հայտնում է ընտրական տեղամասերից շատերում գոյացած հերթերի մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Չինաստանի իշխանություններն արագացրել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները:
Չինաստանի Ուհան քաղաքից 29-ամյա բժիշկ Պեն Ինհուան մահացել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից:
Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-րդ տարեդարձին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ծնվել են նույն օրը:
Փետրվարի 20-ի առավոտվա դրությամբ Չինաստանի մայրցամաքային մասի սահմաններից դուրս Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 1251-ի, մեկ օրում հայտնաբերվել է հիվանդության 102 նոր դեպք:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհամաձայնություն է հայտնել, որ հարավկորեական «Պորտաբույծները» (Gisaengchung, 2019) կինոնկարն «Օսկար» մրցանակ է շահել այս տարի: