Բաժիններ՝

ԵԽ ղեկավարը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի առաջին օրը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք պետք է պատրաստ լինենք մյուս համավարակներին: Լայն աջակցություն ունեցող համաձայնագիրը համավարակների վերաբերյալ թույլ կտա մեզ ամրապնդել միջազգային համագործակցությունը. տեղեկատվության ավելի լավ փոխանակում, համավարակների ավելի լավ հայտնաբերում և համապատասխան որոշումների հայթայթման ավելի լավ շրջանակներ»,- ասել է Միշելը:

Եվրախորհրդի ղեկավարը անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թեմային: Նա ընդգծել է, որ G20-ի երկրները բարոյական պարտավորություն, ինչպես նաև հավաքական տնտեսական հետաքրքրություն ունեն ողջ աշխարհով պատվաստանյութերի տարածման հարցում: Շառլ Միշելը կարևորել է նաև պատվաստանյութերի արտադրության սկսումն Աֆրիկայում, ինչպես նաև տնտեսական խնդիրների հետ բախվող երկրներին աջակցության տրամադրումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս