
Իրանում մեկ օրում Covid-19-ից մահացել է 123 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսը խլել է 123 մարդու կյանք, այսպիսով մահերի թիվը հասել է 125 հազար 998-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 9893 նոր դեպք, որոնցից 1285-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 5 մլն 909 հազար 402 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 մլն 481 հազար 737-ը: 4014 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն արդեն ստացել է 52 մլն 199 հազար 440 քաղաքացի, իսկ 33 մլն 88 հազար 940-ը ստացել է երկու չափաբաժիններն էլ: