Բաժիններ՝

Բահրեյնը պահանջել է Լիբանանի դեսպանից լքել երկիրը

Բահրեյնը պահանջել է Լիբանանի դեսպանից 48 ժամվա ընթացքում լքել երկիրը: Պատճառը Լիբանանի տեղեկատվության հարցերով նախարարի կողմից Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի քննադատությունն է, ինչի պատճառով լարվել են հարաբերությունները Լիբանանի ու Պարսից ծոցի երկրների միջև: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հետ էր կանչել Լիբանանում իր դեսպանին ու պահանջել Լիբանանի դեսպանից լքել երկիրը 48 ժամվա ընթացքում: Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը նաև հայտարարել էր Լիբանանից ներմուծումը անմիջապես դադարեցնելու մասին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031