Ճապոնիայում անհանգստացած են Չինաստանի ռազմական արդիականացմամբ
Ճապոնիան, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրները, անհանգստացած են Չինաստանի ռազմական արդիականացմամբ եւ նրա ռազմական ակտիվացման ընդլայնմամբ: Այդ մասին հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոսիհիկո Իսոձակին:
«Մեզ ծանուցել են ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլի հայտարարությունների մասին: Մենք հետեւում ենք Չինաստանի կողմից գերձայնային տեխնոլոգիաների եւ միջուկային սպառազինությունների ակտիվ զարգացմանը, որոնք ուղղված են հարձակողական ուժերի ստեղծմանը, կարող են հաղթահարել հակահրթիռային պաշտպանությունը: Մեր երկիրը, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրներն ու միջազգային հանրակցությունը լրջորեն անհանգստացած են այն բանի կապակցությամբ, որ Չինաստանը ձգտում է ամրապնդել իր ռազմական ներուժն ու ընդլայնել իր ռազմական ակտիվությունը»,-հայտարարել է Իսոձակին՝ պատասխանելով Միլլիի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին, որը ՉԺՀ-ի գերձայնային զենքի փորձարկումը համեմատել է 1957 թվականին ԽՍՀՄ-ում Երկրի առաջին արհեստական արբանյակի արձակման հետ:
Ավելի վաղ Financial Times հրատարակությունը, մեկնաբանելով աղբյուրների, հաղորդել է, որ Չինաստանն օգոստոսին գերձայնային հրթիռ է փորձարկել, որը կարող է միջուկային զենք կրել, եւ դա «հանկարծակիի է բերել» ամերիկյան հետախուզությանը: ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Չինաստանը տիեզերական ապարատի փորձարկում է անցկացրել, այլ ոչ թե գերձյայնային հրթիռի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: