Բաժիններ՝

Բնապահպան ակտիվիստները Հռոմում Մեծ քսանյակի գագաթնաժողովից առաջ փողոցներ են փակել

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շուրջ 50 բնապահպան ակտիվիստ նստացույցի միջոցով փակել է տրանսպորտային երթևեկությունը դեպի «Նուվոլա» կենտրոն, որտեղ բացվելու է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իրավապահների միջնորդությամբ միայն հնարավոր է դարձել փողոցն ազատել և վերականգնել երթևեկությունը:

Թաղամասը, որտեղ կայանալու է գագաթնաժողովը, հոկտեմբերի 29-ի երեկոյից հայտարարվել է «կարմիր գոտի»՝ 10 կմ շառավղով: Անվտանգության ապահովմանը ներգրավված են ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր, ստուգվում են անցորդների փաստաթղթերը:

Իտալիայի իշխանությունները կարգադրել են գագաթնաժողովի ընթացքում փակել օդային տարածությունը Հռոմի վրա: Անվտանգությունն ապահովում են շուրջ 10 հազար իրավապահներ: Մեծ քսանյակի անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ փակվելու են Հռոմի մետրոյի 14 կայարան, սահմանափակված է հնագիտական հուշարձանների ու թանգարանների հասանելիությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս