Չինաստանի նախագահը G20-ի երկրներին կոչ է արել խրախուսել պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ով Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին միացել է տեսակոնֆերանսի միջոցով, հանդես է եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հարցում համաշխարհային համագործակցության նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մասնավորապես, Ծինփինը կոչ է արել առաջ մղել պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կիրառման պատվաստանյութերի ցուցակի վրա:
«Պետք է արդար մոտեցում ցուցաբերել տարատեսակ պատվաստանյութերի նկատմամբ»,- ասել է նա:
Չինաստանի ղեկավարը Մեծ քսանյակի երկրներին կոչ է արել հավատարիմ մնալ փոխհամագործակցության, թափացիկության ու բազմակողմանիության սկզբունքներին: