
Վրաստանում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը. վրացիներն այսօր կընտրեն 20 քաղաքի ղեկավարների

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Վրաստանում անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ընտրատեղամասերը բացվել է 08:00-ն, քվեարկությունը կտևի մինչև 20:00-ն:
Երկրի բնակիչներն այսօր պետք է ընտրեն 20 քաղաքի ղեկավարների, այդ թվում՝ հինգ խոշոր քաղաքի՝ Թբիլիսիի, Բաթումի, Քութայիսի, Փոթիի և Ռուսթավի: Բացի այդ, 24 շրջանում տեղի պատգամավորների են ընտրելու:
Այս ընտրություններում ուշադրության կենտրոնում են լինելու Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուները. մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցությունը ծավալվելու է «Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձեի և «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիայի միջև: Ընտրությունների առաջին փոլում, որը կայացել է հոկտեմբերի 2-ին, Կալաձեն ստացել էր ձայների 45 տոկոսը, Մելիան՝ 34: