
Պեկինը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է ուղղի Չինաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմի սխալները

ԱՄՆ-ի իշխանությունները պետք է ուղղեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սխալները չին-ամերիկյան հարաբերությունները նորմալ վիճակ վերադարձնելու համար: ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցում այսպես է մեկնաբանել երկու պետությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստման մասին Միցյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները։
«Մենք այդ թեմայով որոշ շահարկումներ ենք նկատել ԱՄՆ-ի ԶԼՄ-ներում: Մենք առայժմ հրապարակման համար տեղեկատվություն չունենք այդ առիթով: Սկզբունքային կարգով կցանկանայի ընդգծել, որ շատ միջադեպեր, որոնք միակողմանի կարգով հրահրել է ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը, ծանր կերպով վնասել են չին-ամերիկյան հարաբերությունները»,- նշել է նա:
«Չինաստանն անհրաժեշտ եւ օրինական կերպով պատասխանել է դրանց: Հուսով ենք, որ ամերիկյան կողմը կուղղի իր սխալները եւ ՉԺՀ-ի հետ կգնա նույն ուղղությամբ՝ երկկողմ հարաբերությունները շուտափույթ կայուն զարգացման ճիշտ ուղի վերադարձնելու համար»,- հավելել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: