Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 37.120 դեպք են հայտնաբերել մեկ օրում
Գերմանիայում կորոնավիուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 37 120-ով: Դա առավելագույնն է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում, հետեւում է նոյեմբերի 5-ին Ռբերտ Կոխի ինստիտուտի՝ հրապարակած տվյալներից։
Կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացու վախճանների թիվը 24 ժամում կազմել է 154: Նախորդ հակառեկորդն արձանագրվել է նոյեմբերի 4-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել է վարակման 33 949 դեպք:
Ընդամենը COVID-19-ի համավարկի սկզբից Գերմանիայում հիվանդացել է երկրի 4 709 488 բնակիչ, հիվանդության հետեւանքներից մահացել է 96 346 մարդ: Վարակի տարածման յոթնօրյա ինդեքը (շաբաթվա ընթացքում վարակումների թիվը 100 հազար բնակչի հաշվով) կազմում է 169,9: Մեկ շաբաթ առաջ այն գտնվում էր 130,2-ի մակարդակում:
Նոյեմբերի 3-ին ԳԴՀ-ի առողջապահության նախարար Ենս Շպանը հայտարարել է, որ Գերմանիայում ծայր է առել համավարակի չորրորդ ալիքը, որը, նրա խոսքով՝ ամենից առաջ «չպատվաստվածների համավարակն է»: Շպանը գանգատվել է բուստերային պատվաստման անբավարար տեմպերից: Նա հայտնել է, որ առայժմ սոսկ 2 միլիոն մարդ է Գերմանիայում բուստերային պատվաստում ստացել: Ըստ որում ԳԴՀ-ում (83 միլիոնից փոքր-ինչ ավելի բնակչությամբ) 12 տարեկանից բարձր 16,2 միլիոն մարդ բնավ պատվաստված չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: