
Վիետնամում սկսել է շահագործվել մետրոյի առաջին գիծը

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում նոյեմբերի 6-ից սկսել է գործել երկրի առաջին մետրոյի գիծը: Քաղաքային իշխանությունները թույլատրել են բոլոր ուղևորներին մետրոյի շահագործման առաջին 15 օրերի ընթացքում անվճար երթևեկել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
13 կմ ե րություն ունեցող երկաթգիծը քաղաքի կենտրոնը կապում է նոր բնակելի թաղամասերի հետ: 12 գնացքները, որոնք բաղկացած են 4 վագոններից, նախատեսված են ավելի քան 900 ուղևոր տեղափոխելու համար: Մետրոյի կայարաններում ու վագոնների մեջ գրությունները ու ցուցանակներն արված են ինչպես վիետնամերեն, այնպես էլ անգլերեն:
Մետրոյի առաջին գծի շինարարությունը մեկնարկել էր 2011 թվականին: Այն իրականացվել է Չինաստանի կողմից տրամադրված վարկային գծի միջոցով: Նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 886 մլն դոլար՝ նախատեսված 330 մլնի փոխարեն:
Հանոյում նախատեսվում է մինչև 2050 թվականը կառուցել մետրոյի 8 գիծ: