Պարենամթերքի համաշխարհային գները նորացրել են 2011 թվականի հուլիսի ռեկորդը

Պարենային ապրանքների գների համաշխարհային ինդեքսը հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատությամբ աճել է 3 տոկոսով՝ հասնելով 133,2 կետի. այդպիսով գներն աճել են 2011 թվականի հուլիսից ի վեր ռեկորդային մակարդակի, ինչը գլխավորապես կապված է բուսական յուղի եւ հացաբույսերի գների աճի հետ: Այդ մասին հետեւում է ՄԱԿ-ի ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) մամուլի տեղեկագրից:

Այսպես, բուսական յուղերի ինդեքսը սեպտեմբերի դրությամբ կտրուկ ավելացել է 9,6 տոկոսով կամ 16,3 կետով՝ հասնելով 184,8 կետի. այս բարձրացումը գլխավորապես բացատրվում է արմավենու, սոյայի, արեւածաղկի եւ հլածուկի յուղերի գների աճով:

Հացաբույսերի գների ինդեքսը հոկտեմբերին աճել է 3,2 տոկոսով կամ 4,3 կետով՝ մինչեւ 137,1 կետ, ընդ որում՝ ամենաշատը թանկացել է ցորենը՝ ակտիվ համաշխարհային պահանջարկի դեպքում արտահանական առաջարկի կրճատման արդյունքում. թանկացել է նաեւ գարին, նշում է կազմակերպությունը:

Թանկացել է նաեւ, թեեւ ոչ այնքան, կաթնամթերքը, որի գների ինդեքսը հոկտեմբերին աճել է մինչեւ 120,7 կետ: Միեւնույն ժամանակ ամենից շատ բարձրացել են ճարպազերծված կաթի փոշու, անքաշ կաթի եւ սերուցքային կարագի գները, ասվում է տեղեկագրում:

Մսի գների ինդեքսը կազմել է 112,1 կետ՝ ցուցաբերելով 0,7 տոկոսով կամ 0,8 կետով նվազում: Ամենաշատն ընկել են խոզի մսի գնանշումները: Դա բացատրվում է գլխավորապես Չինաստանի կողմից գնումների կրճատմամբ: Նաեւ ընկել են տավարի մսի գները, որը կապված է մսի կտրուկ էժանացման հետ, որը մատակարարվում է Բրազիլիայից: Թռչնամսի գների գնանշումները, ընդհակառակը, աճել են աշխարհում բարձր պահանջարկի ազդեցությամբ. միեւնույն ժամանակ արտադրության ծավալները դանդաղորեն աճում են կերերի թանկացման եւ թռչնագրիպի բռնկումների պատճառով, հատկապես Եվրոպայում:

Ի վերջո, շաքարի գների ինդեքսը հոկտեմբերին կազմել է 119,1 կետ (նվազումը 2,1 կետով կամ 1,8 տոկոսով): Ցուցանիշի նվազումը կապված է համաշխարհային շուկաներում ներմուծման սահմանափակված պահանջարկի եւ Հնդկաստանի ու Թաիլանդի կողմից արտահանման ծավալների կանխատեսվող ավելացման հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս