Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ արտամարմնային բեղմնավորումն ավելի հասանելի կդարձնի ամերիկացիների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հրապարակել է միջոցառումների նոր շարք, որոնք, նրա խոսքով, զգալիորեն կնվազեցնեն արտամարմնային բեղմնավորման ընթացակարգերի և դրանց ուղեկցող դեղորայքի արժեքը։ Այս մասին հաղորդում է New York Post-ը:

Միացյալ Նահանգների նախագահը վստահ է, որ այս նախաձեռնությունը ավելի շատ ամերիկյան ընտանիքների հնարավորություն կտա երեխաներ ունենալ: Թրամփը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր արտամարմնային բեղմնավորումը դարձնել անվճար՝ ապահովագրական ծրագրերի կամ պետական ​​սուբսիդիաների միջոցով, հայտարարեց երկու նախնական քայլի մասին, որոնք ուղղված են գործատուներին խրախուսելու առաջարկել վերարտադրողական ծառայությունների լրացուցիչ ապահովագրական ծածկույթ, ինչպես նաև դեղերի գների նվազեցմանը:

Թրամփը հայտարարել է, որ արտամարմնային բեղմնավորման իր նախաձեռնությունները կհանգեցնեն «ավելի առողջ հղիությունների, ավելի առողջ երեխաների և բազմաթիվ գեղեցիկ ամերիկացի երեխաների լույս աշխարհ գալուն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս