Բաժիններ՝

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին միջադեպ է տեղի ունեցել

Տաջիկ զինվորականները քարեր են նետել ղրղզ սահմանապահի ավտոմեքենայի վրա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական հանձնաժողով սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, տաջիկ հինգ զինվորական քարեր են նետել ղրղզստանցու ավտոմեքենայի վրա և փորձել են նաև նրան ձերբակալել, սակայն վերջինիս հաջողվել է հեռանալ:

Նշվում է, որ սահմանապահը չի տուժել, սակայն կոտրվել են մեքենայի ապակիները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս