Բաժիններ՝

Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա

Գերմանիայում Intercity Express ընկերության ճեպընթացներից մեկում 27-ամյա արաբ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա: Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը:

Գնացի ընթացքը դադարեցվել է, դեպքի վայրում ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի պատճառները:

Հաղորդվում է, որ տղամարդը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, չի բացառվում, որ նա հոգեկան խանգարումներ է եղել:

Ոստիկանությունն այս պահին բացառում է ահաբեկչության հնարավորությունը:

Հարձակման ենթարկված երկու ուղևոր ծանր վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930