![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/39544da8_1975_40b5_90b0_b369dda32368_cx0_cy5_cw0_w1023_r1_s.thumb_.jpg)
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Նոյեմբերյան–Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար։
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։
Սյունիքի մարզում, Արագածի տարածաշրջանում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:
Արարատի մարզում, Գորիս քաղաքում մառախուղ է:
Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։