Բաժիններ՝

«Ինտեր»-ը պարտվել է «Ֆիորենտինա»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում ընդհատված «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը խաղարկվեց փետրվարի 6-ին: Նախորդ տարի դեկտեմբերի 1-ին «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը կիսատ էր մնացել «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ Էդուարդո Բովենի` խաղի ժամանակ գիտակցության կորստի պատճառով:

Վերախաղարկված խաղում «Ինտեր»-ը զիջեց մրցակցին 3:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 68-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 2-րդն է:

Առաջատարը «Նապոլի»-ն է, որ 3 միավորով է առաջ միլանյան ակումբից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս