![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանը և Աբխազիան կվերանայեն իրենց ներդրումային համաձայնագիրը. կապահովվի փոխադարձ շահերի հավասարակշռություն
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/beautiful-national-state-flags-liechtenstein-abkhazia-together_337817-1297.jpg)
Ռուսաստանը և Աբխազիան կվերանայեն իրենց ներդրումային համաձայնագիրը, և կապահովվի փոխադարձ շահերի հավասարակշռություն, ներառյալ հանրապետության բնակչության և բիզնեսի շահերը։ Դրա մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Աբխազիայի քաղաքական գործիչ Բադրա Գունբայի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք կվերադառնանք դրա քննարկմանը և, իհարկե, կապահովենք փոխադարձ շահերի հավասարակշռությունը, ներառյալ Աբխազիայի բնակչության և բիզնեսի շահերը։ Սա կլինի փաստաթուղթ, որը հաշվի կառնի բոլոր կողմերի շահերը»,- նշել է Ալեքսանդր Նովակը։
Գունբան ընդգծել է, որ Աբխազիան կշարունակի պայմաններ ստեղծել Ռուսաստանից ներդրումներ ներգրավելու համար։
«Սա շատ կարևոր ուղղություն է մեզ համար։ Միաժամանակ մենք կցանկանայինք, որ շահերի հավասարակշռությունը պահպանվեր։ Սրանք ներդրողների և մեր երկրի քաղաքացիների, մեր պետության, գործարար համայնքի շահերն են։ Մենք հավատարիմ ենք Ռուսաստանից ներդրումներ ներգրավելուն։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Աբխազիայի տնտեսությունում ներդրումների տեսքով մեր գործունեությամբ ներգրավվել է ավելի քան 25 միլիարդ ռուբլի։ Եվ մենք լրացուցիչ բարենպաստ պայմաններ կստեղծենք ներդրումներ ներգրավելու համար»,- նշել է աբխազ քաղաքական գործիչը։