Բաժիններ՝

Ադրբեջանում ևս երկու լրագրող է կալանավորվել

Ադրբեջանում ևս երկու լրագրող է կալանավորվել երկրում անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցների, գործիչների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների քաղաքականություն շրջանակներում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Argument.az կայքի խմբագիր և Meydan TV-ի աշխատակից Շամշադ Աղան Meydan TV-ի գործով մեղավոր է ճանաչվել մաքսանենգության մեջ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամիս 1 օր կալանքը։

Այս որոշումը փետրվարի 6-ին կայացրել է Բաքվի Խաթայի շրջանային դատարանը։ Փաստաբան Շահլա Գումբատովան հայտնել է, որ դատարանը բավարարել է քննչական մարմնի՝ Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության միջնորդությունը։ «Մենք հետաքննությունից պահանջել ենք ներկայացնել լրագրողի՝ մաքսանենգության մեջ ներգրավվածությունը հաստատող նախնական ապացույցներ։ Սակայն պարզվեց, որ դատարան ընդհանրապես ապացույցներ չեն ներկայացվել»,- նշել է փաստաբանը։ Դատավարության ընթացքում լրագրողն իրեն մեղավոր չի ճանաչել՝ մեղադրանքն անվանելով զրպարտություն, հերքել է իր կողմից ցանկացած հանցավոր գործունեություն։ Միաժամանակ, դատարանը որոշում է կայացրել հայտնի լրագրող Շահնազ Բեյլերքըզիի (Հուսեյնովա) վերաբերյալ։ Գործը քննվել է Խաթայի դատարանում։ Լրագրողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 3 ամիս 15 օր ժամկետով։

Փաստաբան Բախտիյար Հաջիևի խոսքով՝ լրագրողին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 162-1.1 (աշխատողներին ներգրավել որևէ աշխատանք կատարելու մեջ՝ առանց օրինական ուժի մեջ մտած աշխատանքային պայմանագիր կնքելու), 192.3.2 (ապօրինի ձեռնարկատիրություն), 193-1.3.1 (գույքի օրինականացում անօրինական ճանապարհով ձեռք բերված),206.4 (մաքսանենգություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 213.2.1 (կազմակերպված խմբի կողմից հարկերից խուսափելը) հոդվածներով։ Մեղադրանքները հաստատվելու դեպքում լրագրողին կարող է սպառնալ մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։

Նա մի քանի տարի աշխատել է որպես հաղորդավարուհի Toplum TV-ում։ Այն բանից հետո, երբ 2024 թվականի մարտին լրատվամիջոցի դեմ քրեական գործ է հարուցվել և նրա աշխատակիցները ձերբակալվել են, Բեյլարքըզին մի քանի անգամ հարցաքննվել է։

Հավելենք, որ ըստ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների պատրաստած ցուցակների՝ ներկայում ադրբեջանական բանտերում ավելի քան 300 քաղբանտարկյալ կա։

factor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728