![](/banners/BeFunky-design.jpg)
Արդյո՞ք Իրանը Հայաստանին զորավարժություններ է առաջարկել, ի՞նչ են պատասխանել ՀՀ իշխանությունները
Փետրվարի 6-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ այն տեղեկություններին, թե Իրանը Հայաստանին առաջարկել է Սյունիքում զորավարժություններ անցկացնել, և ինչ պատասխան է տվել Հայաստանը:
«Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում մեր համագործակցությունը տրամաբանական շրջանակում է առաջ գնում: Եվ այդ ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ մենք փոխադարձ ընկալում ունենք, այն ունի տարբեր բաժիններ: Եվ մենք փորձում ենք հետամուտ լինել այն բաժինների ուղղությամբ, որոնք բխում են երկու երկրների շահերից»,- շեշտեց դեսպանը՝ անհրաժեշտ չհամարելով նշված թեմաների շուրջ զրույցը:
«Եթե զորավարժություն կանցկացվի, ուրեմն՝ պայմանավորվածություն կա»,- եզրափակեց Սոբհանին:
Մանրամասները՝ տեսանյութում