Ավստրալիան ստեղծել է կենգուրուի աշխարհում առաջին սաղմը՝ կիրառելով արտամարմնային բեղմնավորման եղանակ
Ավստրալացի գիտնականներն արտամարմնային բեղմնավորման (IVF) միջոցով ստեղծել են կենգուրուի աշխարհում առաջին սաղմը՝ ձեռքբերումը որակելով «հեղափոխական», շեշտելով, որ մի գեղեցիկ օր այն կարող է օգնել փրկել անհետացող կենդանատեսակներին, հայտնում է CNN-ը։
Քվինսլենդի համալսարանի գիտնականները սկզբում ուսումնասիրել են, թե ինչպես են կենգուրուի իգական ձվաբջիջներն ու արական սերմնաբջիջը զարգանում լաբորատորիայում, այնուհետև մեկ սերմնահեղուկ են ուղղակիորեն ներարկել հասուն ձվաբջիջի մեջ՝ օգտագործելով տեխնիկան, որը հայտնի է որպես սերմնաբջիջի ներցիտոպլազմիկ ներարկում, հայտնլ են համալսարանից:
Հետազոտությունը կարող է առանցքային դեր խաղալ Ավստրալիայի բնապահպանության գործունեությանը, քանի որ երկիրը հրատապ կարիք ունի պաշտպանելու իր էնդեմիկ կենդանատեսակները, երբ դարձել է բնաջնջման դատապարտված աշխարհի ամենաանբարենպաստ անկյուններից մեկը:
Ավստրալիական ոչ առևտրային Invasive Species Council տվյալներով՝ Ավստրալիան կորցրել է առնվազն 33 կաթնասուն կենդանատեսակ այն պահից ի վեր, ինչ եվրոպացիները բնակեցրին մայրցամաքը, ինչն անհետացման ավելի բարձր ցուցանիշ է, քան ժամանակակից պատմության մեջ Երկրի ցանկացած այլ մայրցամաքում:
Թեև այս փորձության ժամանակ օգտագործված արևելյան մոխրագույն կենգուրուները վտանգված չեն, Ավստրալիայի պարկավորների տեսակներից շատերը, ներառյալ կոալաները և թասմանյան հրեշները կանգնած են անհետացման վտանգի առաջ: